Logo

«Ես վրդովված եմ կեղծ լրագրողների զանգերից». Ռայոլայի բժշկի անդրադարձը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:49 / 28.04.2022ՍՊՈՐՏ
Ալբերտո Ձանգրիլո

Մինո Ռայոլայի բժիշկ Ալբերտո Ձանգրիլոն հերքել է ֆուտբոլային գործակալի մահվան մասին լուրերը։ Բժիշկը նշել է, որ ապշած է լրագրողների զանգերից, որոնք փորձում են շահարկել մարդու կյանքը։

«Ես վրդովված եմ կեղծ լրագրողների զանգերից, որոնք շահարկում են մի մարդու կյանք, որը պայքարում է գոյատևման համար»,- բժշկի խոսքը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք՝ վերջին մեկ ժամվա ընթացքում իտալական և արտասահմանյան մամուլն ակտիվորեն տարածել էր Մինո Ռայոլայի մահվան մասին լուրը, որը հերքել է Ռայոլայի օգնականը՝ գրառում կատարելով իտալացի գործակալի սոցցանցերի էջերում:

Ռայոլան ծանր վիճակում հոսպիտալացված է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա