«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը, որն զբաղեցրած պաշտոնը կլքի մրցաշրջանի ավարտին, ասել է, թե երբ իր կարծիքով ակումբը կվերադառնա թոփ մակարդակի։
Հիշեցնենք՝ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով թիմը չկարողացավ Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել։
«Ես հավատում եմ, որ կան ֆուտբոլիստներ, որոնք բավականաչափ լավն են՝ այս ակումբում խաղալու համար։ Եթե մենք ճիշտ ֆուտբոլիստների թիմ հրավիրենք, ապա ես վստահ եմ, որ կկարողանանք ակումբին վերադարձնել թոփ մակարդակի։
Հնարավոր է՝ մեկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չհաջողվի, բայց հաջորդ երկու-երեքի դեպքում՝ այո»,- Ռանգնիկի խոսքն է հաղորդում BBC-ն։
Ռալֆ Ռանգնիկին կփոխարինի Էրիկ տեն Հագը, իսկ գերմանացին ՄՅՈՒ-ում կստանձնի խորհրդականի հաստիք: