Logo

Ռամոսը ցանկանում է երկարաձգել ՊՍժ-ի հետ պայմանագրի ժամկետը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:23 / 15.09.2022ՍՊՈՐՏ
Սերխիո Ռամոս-ՊՍԺ

Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը ցանկանում է երկարաձգել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը, տեղեկացնում է ինսայդեր Ադրիեն Գրենյեն:

36-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է բանակցություններ սկսել ֆրանսիական ակումբի ղեկավարության հետ՝ համագործակցությունը շարունակելու համար: Իսպանացու պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը 2021 թվականի ամռանն էր ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել ՊՍԺ: Ռամոսը մինչև այդ 16 տարի պաշտպանել էր Մադրիդի «Ռեալի» մարզական պատիվը:

Ռամոսն ընթացիկ մրցաշրջանում փարիզյան թիմի կազմում մասնակցել է 10 հանդիպման և խփել 1 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա