
VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 15-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:
10. «Բավարիան» և Վալենսիան» նոր ձեռքբերումներ ունեն
Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է «Հոֆենհայմի» 2 ֆուտբոլիստների՝ պաշտպան Նիկլաս Զյուլեի և կիսապաշտպան Սեբաստիան Ռուդիի հետ պայմանագրեր ստորագրելու մասին: Նրանք մյունխենցիների կազմում իրենց ելույթները կսկսեն 2017 թվականի հուլիսի 1-ից: 26-ամյա Ռուդին «Բավարիայում» հանդես կգա մինչ 2020թ., իսկ 21-ամյա Զյուլեն՝ մինչ 2022թ.:
Իր հերթին, «Վալենսիան» մինչ մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձային, ով այս մրցաշրջանի առաջին հատվածը նույնպես վարձավճարով անցկացրել էր «Վեստ Հեմում»: Իսպանական ակումբը 25-ամյա ֆուտբոլիստի վարձակալության համար վճարել է 2 մլն եվրո և իրավունք ունի ամռանը գնելու ամբողջական տրանսֆերը 16 մլն-ի դիմաց: