Logo

Ռամոսը՝ Մբապեի մասին. «Լավագույնները պիտի խաղան «Ռեալում», բայց հիմա ուզում եմ՝ նա մնա ՊՍԺ-ում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.07.2021ՍՊՈՐՏ
ramos mbappe - Ռամոսը՝ Մբապեի մասին. «Լավագույնները պիտի խաղան «Ռեալում», բայց հիմա ուզում եմ՝ նա մնա ՊՍԺ-ում»

Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ Սերխիո Ռամոսը, որը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ, խոսել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին, որի ծառայություններով հետաքրքրված է «Արքայական ակումբը»:

«Ես ցանկանում եմ, որ Մբապեն խաղա իմ թիմում: Յուրաքանչյուր ոք ազատ է ընտրության հարցում: ՊՍԺ-ն մեծ ակումբ է՝ հիանալի ծրագրով:

Լավագույն ֆուտբոլիստներն իրենց կարիերայի ինչ-որ հատվածում պետք է հանդես գան «Ռեալի» կազմում, սակայն հիմա ես ցանկանում եմ, որ Մբապեն խաղա ՊՍԺ-ում:

Անձամբ ուզում եմ խաղալ աշխարհի լավագույնների հետ, իսկ Մբապեն լավագույնների շարքում է:

Մեծ ցանկություն ունեմ խաղալ նաև Նեյմարի հետ, որի դեմ խաղեր եմ անցկացրել, երբ նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստ էր»,- Managing Madrid-ը մեջբերում է Ռամոսի խոսքը:

Իսպանացի պաշտպանը շատ հարգալից է եղել իր նախկին ակումբի վերաբերյալ հնչեցված հարցին պատասխանելիս: Ռամոսին հարցրել են, թե ինչ կլինի, եթե Չեմպիոնների լիգայում հանդիպի «Ռեալին»:

«Ռեալը» պատմության մեծագույն ակումբն է: Ես երբեք չեմ տոնի «Ռեալի» դարպասը խփած գնդակը: Առաջին հերթին ակումբն իմ սրտում է, ու ակումբն արժանացել է իմ հարգանքին: Ես չէի տոնի ոչ գոլը, ոչ հաղթանակը, քանի որ դրան նրանք արժանի չեն, երկրպագուներն արժանի չեն»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա