Logo

Ռանգնիկը՝ «Լիվերպուլից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:20 / 20.04.2022ՍՊՈՐՏ
Ralf Rangnik-comment

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 30-րդ տուրում «Լիվերպուլից» կրած խոշոր հաշվով պարտությունը (0:4):

«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղակեսում լավ չգործեց: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ խաղացինք, բայց ոչ այնպես, ինչպես ցանկանում էինք, իսկ մրցակիցը խփեց 3-րդ գոլը։ Նրանք ցույց տվեցին, թե ինչ խաղամակարդակ ունեն, և մենք այնքան լավ վիճակում չենք, որ միավորներ վաստակենք «Լիվերպուլի» դեմ խաղում։

«Լիվերպուլն» աշխարհի լավագույն թիմերից է, եթե ոչ լավագույնը, իսկ մենք հեռու ենք այդ մակարդակից: Ֆիզիկապես կամ մարզական առումով բավականաչափ պատրաստ չենք: Եթե ​​ցանկանում ենք հնարավորություն ունենալ, պետք է խնդիրներ ստեղծենք և օգտագործենք մեր հակագրոհների ներուժը, բայց մենք դա չարեցինք»,- Ռանգնիկի խոսքն է մեջբերում BBC Sport-ը։

«Լիվերպուլն» անցկացրած 32 խաղից հետո 76 միավորով ԱՊԼ-ի առաջատարն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 33 խաղից հետո 54 միավորով 6-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա