Logo

Ռանգնիկը՝ Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:13 / 29.04.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ralf Rangnick

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Ավստրիայի հավաքականը՝ հայտնում են Ավստրիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքն ու «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ավստրիայի հավաքականի հետ Ռալֆ Ռանգնիկի պայմանագիրը նախատեսված է 2 տարով: Եթե թիմը դուրս գա ԵՎՐՈ 2024-ի հիմնական փուլ, ապա համագործակցության ժամկետն ավտոմատ կերկարաձգվի ևս 2 տարով։

63-ամյա գերմանացի մասնագետն անգլիական թիմը գլխավորել է 2021 թվականի դեկտեմբերի 3-ին։ Մրցաշրջանի ավարտից հետո նա կզբաղեցնի «Մանչեսթեր Յունայթեդի» խորհրդատուի պաշտոնը, իսկ անգլիական թիմի ղեկին նրան կփոխարինի նիդեռլանդցի մասնագետ Էրիկ տեն Հագը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա