Logo

Ռանգնիկ. «Սա այն ֆուտբոլն է, որ մենք ցանկանում ենք ցույց տալ մեր երկրպագուներին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:06 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Ralf Rangnick  2022

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը կարծում է, որ իր թիմն այս մրցաշրջանի լավագույն խաղերից մեկն է անցկացրել։

«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, իսկ գնդակին տիրելու առումով մրցաշրջանի լավագույն խաղերից մեկն էր։ Սա այն ֆուտբոլն է, որ մենք ցանկանում ենք ցույց տալ մեր երկրպագուներին:

Արժանի հաղթանակ էր, և մենք կարող էինք ևս 2 կամ 3 գոլ խփել: Շատ ուրախ եմ, որ գոլ խփեց Բրունուն, և նա նույնպես ավելի լավ խաղաց, քան նախորդ հանդիպումներում»,- Ռանգնիկի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա