Logo

Ռանգնիկն այլ պաշտոնի կնշանակվի. «Ման. Յունայթեդը» թիրախավորել է 4 մասնագետի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:03 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Ralf Rangnik

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Մրցաշրջանն ավարտվելուն պես թիմն այժմ գլխավորող Ռալֆ Ռանգնիկը կլքի իր պաշտոնը և կտեղափոխվի այլ պաշտոնի։

Գերմանացին պատրաստականություն է հայտնել 2022-23 մրցաշրջանում նույնպես «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը մնալու հարցում, սակայն ակումբը վճռական է նոր մասնագետ գտնելու հարցում։

Նոր մարզչի նշանակման գործընթացը կսկսվի առաջիկա շաբաթների ընթացքում՝ հայտնում է The Athletic-ը: «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Մաուրիսիո Պոչետինոյի (ՊՍԺ), Էրիկ տեն Հագի («Այաքս»), Լուիս Էնրիկեի (Իսպանիայի հավաքական) և Խուլեն Լոպետեգիի («Սևիլիա») տարբերակը:

«Մանչեսթեր Յունայթեդը» փնտրում է եվրոպական խոշոր ակումբում աշխատելու փորձ ունեցող մարզիչ, վերը թվարկված բոլոր մասնագետներն այդ պահանջներին համապատասխանում են: ՊՍԺ-ից առաջ Պոչետինոն աշխատել է «Տոտենհեմի» ղեկին և լոնդոնյան թիմին դուրս բերել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, Լոպետեգին մարզել է «Ռեալը», իսկ «Սևիլիայից առաջ»՝ Իսպանիայի ազգային թիմը։ Լուիս Էնրիկեն Իսպանիայի ազգային հավաքականի ղեկն ստանձնելուց առաջ եղել է  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, Էրիկ տեն Հագը երկար ժամանակ է, որ հաջողությամբ մարզում է «Այաքսը», որին ժամանակին կարողացել է դուրս բերել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ եզրափակիչում հայտնվելու համար դիմակայությունում պարտվելով Պոչետինոյի «Տոտենհեմին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա