Logo

Ռանգնիկն ասել է, թե որն է «Յունայթեդի» խաղի գլխավոր խնդիրը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:53 / 10.04.2022ՍՊՈՐՏ
null

ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Գուդիսոն Պարկում» նվազագույն հաշվով զիջեց «Էվերթոնին»:

Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է իր թիմի պարտությունը.

«4-5 շաբաթ առաջ կարողանում էինք մի շարք վտանգավոր պահեր ստեղծել և արդյունքում շատ գոլ էինք խփում: Այս պահին դա մեր խաղի գերխնդիրն է: Պետք է միասնական լինենք ու փորձենք բարելավել մեր խաղը, ավելի կրեատիվ գործենք, երբ տիրում ենք գնդակին: Կարծում եմ՝ պաշտպանության հետ ամեն ինչ կարգին է: Այսօր կարող էինք «չոր» հանդիպում անցկացնել և միավոր վաստակել, սակայն նույնիսկ այդ դեպքում բավարարված չէինք լինի»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա