Logo

Ռանգնիկը մեկնաբանել է մամուլում շրջանառվող լուրերը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:34 / 08.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է «Այաքսի» նիդեռլանցի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի՝ «կարմիր սատանաների» ղեկը ստանձնելու լուրերը։

«Ես գիտեմ, որ ակումբը մի քանի թեկնածուների՝ այդ թվում Տեն Հագի հետ բանակցություններ է վարել։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Չեմ պատրաստվում քննարկել այդ հարցը»,- ասել է գերմանացի մասնագետը։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ռալֆ Ռանգնիկը կլքի գլխավոր մարզչի պաշտոնն ու «Մանչեսթեր Յունայթեդում» խորհրդական կնշանակվի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա