Logo

Ռանգնիկը մոտ է ազգային հավաքական գլխավորելուն

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:22 / 28.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մոտ է Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուն՝ հաղորդում է Kurier-ը։

Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետն արդեն տվել է իր համաձայնությունը։ Ուրբաթ օրը՝ ապրիլի 29-ին, տեղի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գերհարդ Միլետիչը ֆեդերացիայի նախագահական խորհրդի հանդիպմանը կհայտարարի Ռանգնիկի նշանակման մասին:

«Իսկական սենսացիայի հոտ է գալիս, որովհետև ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին ուժեղ մարդ է նշանակվելու: Կհնչի Ռալֆ Ռանգնիկի անունը»,- գրում է աղբյուրը:

Ռալֆ Ռանգնիկը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում է 2021 թվականի դեկտեմբերի 3-ից: Նա համաձայնել էր մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբում խորհրդականի պաշտոն զբաղեցնել։

34 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա