Logo

Ռանիերի. «Երեկ մեռավ իմ երազանքը»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.02.2017ՍՊՈՐՏ
3 360 - Ռանիերի. «Երեկ մեռավ իմ երազանքը»

«Լեսթերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին անդրադարձել է իր պաշտոնանկությանը:

«Երեկ մեռավ իմ երազանքը: Նախորդ մրցաշրջանի էյֆորիայից հետո, այն բանից հետո, երբ մենք դարձանք Անգլիայի չեմպիոն, ես միայն երազում էի, որ հավերժ մնամ «Լեսթերում»՝ մի թիմում, որը շատ եմ սիրում: Ավա՜ղ, դա տեղի չունեցավ:

Ես շնորհակալ եմ կնոջս՝ Ռոզաննային ու ընտանիքիս, ովքեր միշտ աջակցել են ինձ «Լեսթերում» անցկացրած ժամանակահատվածում:

Ամենից շատ ես շնորհակալ եմ «Լեսթերին»: Այս ամենը զարմանալի արկածներ էին, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա:

Շնորհակալություն լրագրողներին ու լրատվամիջոցներին, ովքեր հետևում էին մեզ ու ֆուտբոլի ամենամեծ պատմությանը: Շնորհակալ եմ թիմի բոլոր անդամներին, բոլորին. ինձ համար մեծ պատիվ էր այն ամենը, ինչին հասանք:

Շատ շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր առաջին իսկ օրվանից ինձ իրենց սիրտ թողեցին ու սիրեցին: Ես նույնպես սիրում եմ ձեզ:

Ոչ ոք երբեք չի կարող խլել մեզնից այն, ինչին հասել ենք: Հուսով եմ՝ դուք ամեն օր այս մասին կհիշեք ու կժպտաք, ինչպես ես:

Սա հրաշքների ու երջանկության ժամանակաշրջան էր, որը ես երբեք չեմ մոռանա: Ուրախություն ու պատիվ էր չեմպիոն դառնալ ձեզ հետ»,- ասել է Ռանիերին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա