Logo

Ռանիերի. «Մի անհանգստացեք, «Լեսթերի» համար պլան Բ եմ պատրաստել»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 14.01.2017ՍՊՈՐՏ
ranieri 5 - Ռանիերի. «Մի անհանգստացեք, «Լեսթերի» համար պլան Բ եմ պատրաստել»

«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին պնդում է, որ «Աղվեսները» շուտով կբարելավեն դիրքերը Անգլիայի մրցաշարային աղյուսակում, որում այժմ ընթանում են 15-րդ տեղով:

Անգլիայի գործող չեմպիոնների համար անչափ կարևոր է հունվարի 14-ին կայանալիք «Չելսիի» դեմ խաղում հաղթանակ կորզել:

«Չելսին» մեծ շանսեր ունի ԱՊԼ-ի տիտղոսը նվաճելու համար: Սակայն մրցաշարը երկար է, նրանք պետք է զգույշ լինեն, նրանց կարող են շրջանցել:

Ցանկանում եմ, որ գավաթը նվաճի լավագույն թիմը, բայց եթե ես ստիպված լինեի ընտրել հաղթողին, ինչո՞ւ ոչ «Չելսին»:

Ընթացիկ խաղարկությունում ամեն ինչ իր տեղն է ընկել: «Չելսին» առաջին տեղում է, իսկ «Լեսթերը» մրցաշարային աղյուսակի ներքևում է, բայց մի անհանգստացեք: Նախորդ մրցաշրջանում մեր մարտվարությունը թույլ էր տալիս հաղթել բոլորին: Հիմա ամեն ինչ այլ է, բայց ես պաստրաստել եմ պլան Բ»,-ասել է իտալացի մասնագետը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա