Logo

Ռանիերիին պաշտոնանկ անելու որոշումը կայացվել է մինչև «Սևիլիայի» դեմ խաղը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 26.02.2017ՍՊՈՐՏ
3 362 - Ռանիերիին պաշտոնանկ անելու որոշումը կայացվել է մինչև «Սևիլիայի» դեմ խաղը

Կլաուդիո Ռանիերիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ազատելու որոշումը «Լեսթերի» ղեկավարությունը կայացրել է մինչև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Սևիլիայի» դեմ 1-ին հանդիպումը՝ գրում է Daily Mail-ը:

Ավելի վաղ խոսակցություններ կային, թե թիմի մի քանի առաջատարներ հանդիպել են ղեկավարության հետ ու խնդրել պաշտոնանկ անել Ռանիերիին:

«Լեսթերի» սեփականատերը պաշտոնանկության մասին որոշման վերաբերյալ Ռանիերիին հայտնել է թիմի՝ Իսպանիայից Անգլիա ժամանելուց անմիջապես հետո: Ըստ աղբյուրի՝ Ռանիերիին պաշտոնանկ անելու որոշումը կայացվել է «Լեսթերի»՝ «Սուոնսիից» կրած պարտությունից հետո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա