Logo

Ռանիերին հեռացվեց «Ուոթֆորդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:04 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Ուոթֆորդը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Կլաուդիո  Ռանիերին։

«Մենք միշտ հարգելու ենք Կլաուդիոյին՝ թիմն արժանիորեն ղեկավարելու ջանքերի համար, սակայն կարծում ենք, որ գլխավոր մարզչի փոփոխությունը նոր մասնագետին բավարար ժամանակ կտա՝ տաղանդավոր թիմի հետ նոր նպատակների հասնելու և ԱՊԼ-ում դիրքը պահպանելու համար»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Ռանիերին «Ուոթդորդը» գլխավորել էր 2021 թվականի հոկտեմբերի 4-ին՝ կնքելով 2 տարվա պայմանագիր։ Իտալացու գլխավորությամբ անցկացրած 14 խաղում «Ուոթֆորդը» կրել է 11 պարտություն, երկու անգամ հաղթել և 1 անգամ խաղն ավարտել ոչ-ոքի։

«Ուոթֆորդն» ԱՊԼ-ի 20 տուրերից հետո վաստակած 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա