Logo

«Ռեալի» լեգենդը խոստովանել է, որ երազում է գլխավորել «Արքայական ակումբը»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:35 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Ռաուլ Գոնսալես

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը խոստովանել է, որ երազում է դառնալ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչը։

«Ցանկանու՞մ եմ գլխավորել «Ռեալը». դա իմ երազանքն է, որին օր օրի գնում եմ։ Որոշել եմ լավ մասնագետ դառնալ, ակումբի կառուցվածքի մի մասն եմ և փորձում եմ ինձ պատրաստել լուրջ մարտահրավերների։

Ժամանակը ցույց կտա՝ արդյոք կլինի՞ իմ կարիքը։ Այժմ ես սովորում եմ, հաճույք եմ ստանում և ակումբի տրամադրության տակ եմ»,- Ռաուլի խոսքն է մեջբերում Marca-ն։

44-ամյա Ռաուլն այժմ մարզում է «Ռեալի» 2-րդ թիմը՝ «Կաստիլյան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա