Logo

«Դա նրա գլխավոր հաղթաթուղթն է». Ռաուլը գնահատել է Չավիի կատարած աշխատանքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:40 / 29.03.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» լեգենդար խաղացող Ռաուլ Գոնսալեսը բարձր է գնահատել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի կատարած աշխատանքը:

«Չավին մարզիչ դարձավ, երբ ֆուտբոլիստ էր։ Հիմա նա շատ լավն է։ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի։

Կիրքը նրա գլխավոր հաղթաթուղթն է։ Վստահ եմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի»,- Ռաուլի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք՝ 42-ամյա Չավին կատալոնական գրանդը գլխավորել է անցյալ տարվա նոյեմբերին:

Լա լիգայում «Բարսելոնան» 54 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղը։

Ապրիլի 3-ին կատալոնացիները Լա լիգայի շրջանակում կընդունեն 2-րդ տեղում ընթացող «Սևիլիային»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա