Logo

Ռայան Գիգսը չի գլխավորի Ուելսի հավաքականը ԵՎՐՈ 2020-ում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.04.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
image 5 - Ռայան Գիգսը չի գլխավորի Ուելսի հավաքականը ԵՎՐՈ 2020-ում

Ռայան Գիգսն առաջիկա ամռանը կայանալիք ԵՎՐՈ 2020-ում չի լինի Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչը:

Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի պաշտոնականը կայքը հայտնում է, որ հաշվի է առնվել դատախազության որոշումը, ըստ որի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպանը մեղադրվում է 2 կնոջ վրա հարձակում գործելու մեջ:

Ուելսի հավաքականը եվրոպական գլխավոր ֆուտբոլային ստուգատեսում կմարզի Ռոբերտ Փեյջը, նրա օգնականը կլինի Ալբերտ Սթեյվենբերգը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գիգսը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերին Ուորսլիում գտնվող իր տանը նախկին ընկերուհուն՝ Քեյթ Գրևիլին մարմնական վնասվածք հասցնելու մեջ: Նախկին ֆուտբոլիստին մեղադրանք է առաջադրվել նաև նույն ենթադրյալ միջադեպի ժամանակ 20-ամյա աղջկա վրա հարձակվելու համար:

Բացի այդ, Գիգսին մեղադրում են 2017 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի նոյեմբեր ընկած ժամանակահատվածում հարկադրանքի և վերահսկողության տարրերով վարվելակերպ դրսևորելու մեջ:

Հանրահայտ ֆուտբոլիստը գրավի դիմաց ազատ է արձակվել ու ապրիլի 28-ին պետք է ներկայանա Մանչեսթերի և Սոլֆորդի դատարան:

«Քնեց եղբոր կնոջ հետ ու լեգենդից վերածվեց դավաճանի». Ռայան Գիգսի անսահման ստորությունը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա