Logo

Ռոդրիգոն՝ անգլիական գրանդի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:21 / 30.03.2022ՍՊՈՐՏ
Ռոդրիգո - Լիվերպուլ

Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»՝ հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական գրանդը կարող է ձեռք բերել Ռոդրիգոյին մոտ 40 մլն եվրոյով:

Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ կավարտվի 2025 թվականի ամռանը։

21-ամյա բրազիլացին «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին «Սանթոսից» 45 միլիոն եվրոյով:

Ընթացիկ մրցաշրջանում եզրային հարձակվողն իսպանական ակումբի կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա