Logo

«Ռեալը» կրկին դժգոհ է մնացել մրցավարների աշխատանքից. «Էլչեի» դեմ վերջին 2 խաղում կայացվել են վիճահարույց որոշումներ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:57 / 24.01.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» կրկին դժգոհ է մնացել մրցավարական որոշումներից: Հինգշաբթի, Արքայական գավաթի 1/8 եզրափակիչում «Էլչեի» դեմ կայացած խաղում (2:1), պաշտպան Մարսելոն հեռացվել է խաղադաշտից՝ մրցավար Խորխե Ֆիգերոա Վասկեսի կողմից, իսկ կիսապաշտպան Տոնի Կրոսը, մեղմ ասած, վիճելի դեղին քարտ է ստացել։ Երեկ Լա լիգայի 22-րդ տուրի՝ «Էլչեի» դեմ խաղում (2:2) նույնպես կայացվել են որոշումներ, որոնք չեն բավարարել մադրիդյան ակումբին, սակայն Մադրիդի «Ռեալը» նախընտրում է այս հարցի շուրջ քննարկումները չհրապարակել։

Օրինակ․ երեկ՝ դրվագներից մեկի ժամանակ, գնդակը դիպել էր «Էլչեի» պաշտպան Գոնսալո Վերդուի ձեռքին։ Վիճահարույց դրվագ է եղել նաև հյուրերի տուգանային հրապարակում կիսապաշտպան Էդեն Ազարի ընկնելու վերաբերյալ։ Այդ դրվագում մրցավարը չեղարկել էր նախապես նշանակված 11-մետրանոցը:

«Ամեն ինչ այնպես է, ինչպես կա, և չի փոխվի։ Կրկին երկու սխալ, բայց ամեն ինչ կանցնի, քանի որ «Ռեալը» բողոքելու իրավունք չունի։ Մենք ոչինչ չենք հասկանում»,- ակումբի աղբյուրի խոսքն է մեջբերում Marca-ն:

«Ռեալին» նյարդայնացնում է ստեղծված իրավիճակը. ակումբին չի բավարարում այն, որ երեկ «Էլչեն» ժամանակ ձգեց, իսկ մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան փոխհատուցեց ընդամենը 4 րոպե։ Սա առաջին անգամ չէ, որ նման իրավիճակ է լինում. Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչները հաճախ կարծիք ունեն, որ խաղերի ժամանակ կորցրած ժամանակն ամբողջությամբ չի փոխհատուցվում։ Օրինակ՝ մադրիդցիները նման կարծիք ունեին նաև  «Օսասունայի» հետ հոկտեմբերին կայացած հանդիպումից (0:0) հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա