Logo

Hala Madrid y nada más. Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
02:03 / 05.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչի պատասխան խաղ

«Ռեալ Մադրիդ» 2-1 «Մանչեսթեր Սիթի»(հիմնական ժամանակ)

Գոլերը՝ 0-1՝ Մահրեզ 73՛, 1-1՝ Ռոդրիգո 90՛, 2-1՝ Ռոդրիգո 90+1՛

Լրացուցիչ ժամանակ՝ 1-0

Գոլը՝ Կարիմ Բենզեմա 95՛, 11մ

Մադրիդի «Ռեալը», դիմակայությունում հաղթելով ընդհանուր 6-5 հաշվով, նվաճում է եզրափակիչի ուղեգիր, որտեղ Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի «Լիվերպուլի» հետ:

ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐ

  • Կառլո Անչելոտին առաջին մարզիչն է, որի թիմը 5-րդ անգամ կխաղա եվրագավաթային մրցաշարերի եզրափակիչում:
  • «Ռեալը» 17-րդ անգամ նվաճեց եվրագավաթային մրցաշարի եզրափակիչի ուղեգիր. 16 խաղարկություններից 13-ում հաղթել է:
  • Կարիմ Բենզեման Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում փլեյ-օֆֆում խփած գոլերի քանակով(10) կրկնեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը(2016/17թթ.):
  • Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 43 խաղում խփել է 43 գնդակ:
  • Մադրիդի «Ռեալն» առաջին անգամ հաղթահարեց եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչի արգելքն առաջին խաղում պարտություն կրելուց հետո: Թիմն այս փուլի առաջին խաղերում պարտվելուց հետո չէր կարողացել եզրափակիչ դուրս գալ նախորդ 8 դեպքերում:
  • «Ռեալը» գոլ չի խփել Չեմպիոնների լիգայի նախորդ 62 տնային խաղերից միայն 1-ում:
  • Մահրեզը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում իր խփած գոլերի քանակը հասցրեց 4-ի:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԽԱՂԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

Տիբո Կուրտուա

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա