Logo

«Ռեալի» հայտացուցակն «Էլչեի» դեմ խաղի համար

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
19:17 / 22.01.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 22-րդ տուրում «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունելու է «Էլչեին»:

«Սերուցքայինների» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի հայտացուցակը: «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին 22 խաղացող է հայտավորել հանդիպմանը:

Դարպասապահներ՝ Կուրտուա, Լունին, Ֆուիդիաս

Պաշտպաններ՝ Միլիտաո, Ալաբա, Նաչո, Մարսելո, Մենդի

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Լուկաս Վասկես, Սեբալյոս, Իսկո, Կամավինգա

Հարձակվողներ՝ Ազար, Բենզեմա, Յովիչ, Բեյլ, Վինիսիուս, Ռոդրիգո

«Ռեալ» - «Էլչե» խաղը կայանալու է հունվարի 23-ին՝ ժամը 19:15-ին:

Հավելենք՝ մադրիդյան գրանդը միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա