Logo

CAMPEONES, CAMPEONES. «Ռեալը» չնկատեց «Էսպանյոլին» ու դարձավ Լա լիգայի 2021/22 մրցաշրջանի հաղթող (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:10 / 30.04.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգա, 34-րդ տուր

«Ռեալ» 4-0 «Էսպանյոլ»

Գոլերը՝ 1-0՝ Ռոդրիգո 33՛, 2-0՝ Ռոդրիգո 43՛, 3-0՝ Ասենսիո 55՛, 4-0՝ Բենզեմա 81՛

Այսպիսով՝ «Արքայական ակումբը», ակտիվում ունենալով 81 միավոր, անհասանելի է դառնում մոտակա մրցակից «Բարսելոնայի» համար և իր պատմության մեջ 35-րդ անգամ հռչակվում է Իսպանիայի չեմպիոն:

«Սերուցքայինները» 19 անգամ նվաճել են Իսպանիայի գավաթը, 12 անգամ՝ Սուպերգավաթը, 4 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, 13 անգամ դարձել են Չեմպիոնների լիգայի հաղթող, 4 անգամ էլ հաղթել են Աշխարհի ակումբային առաջնությունում:

Մայիսի 4-ին՝ ժամը 23:00-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ռեալն» ընդունելու է «Սիթիին»: «Էթիհադում» կայացած խաղն ավարտվել է «քաղաքաբնակների» հաղթանակով (4:3):

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա