Logo

Շքեղ ներկայացում՝ «Բեռնաբեուում». «Ռեալը» հաղթեց թենիսի հաշվով՝ ի չիք դարձնելով «Լևանտեի» վերջին հույսը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
01:19 / 13.05.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգա, 36-րդ տուր

«Ռեալ» 6-0 «Լևանտե»

Գոլերը՝ 1-0` Մենդի 13՛, 2-0՝ Բենզեմա 19՛, 3-0՝ Ռորդիգո 34՛, 4-0՝ Վինիսիուս 45՛, 5-0՝ Վինիսիուս 68՛, 6-0` Վինիսիուս 83'

Լա լիգայի մրցաշարային աղյուսակում Իսպանիայի նորընծա չեմպիոն «Ռեալն» ունի 84 միավոր, «Լևանտեն» հետնապահն է (29) և գալիք մրցաշրջանը կանցկացնի Սեգունդայում*:

Կարիմ Բենզեման, այս խաղում դառնալով գոլի հեղինակ, «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցանկում հավասարվեց 2-րդ տեղում գտնվող Ռաուլին (323 գոլ): Այս ցուցանիշն իսպանացին գրանցել է՝ անցկացնելով 741 հանդիպում, ֆրանսիացին՝ 603: «Արքայական ակումբի» պատմության լավագույն ռմբարկուն Կրիշտիանու Ռոնալդուն է (450):

*Վալենսիա քաղաքը ներկայացնող ակումբը լավագույն դեպքում կարող է հավասարվել 17-րդ տեղում ընթացող «Կադիսին», սակայն «դեղին սուզանավն» առավելություն կունենա միմյանց միջև խաղերի արդյունքներով («Կադիս» - «Լևանտե»՝ 1:1, «Լևանտե» - «Կադիս»՝ 0:2):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա