Logo

«Ռեալը» պատմության մեջ երկրորդ անգամ 5 անընդմեջ հաղթանակ է տոնել «Բարսելոնայի» դեմ խաղերում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
16:54 / 13.01.2022ՍՊՈՐՏ

«Ռեալը», Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով հաղթելով «Բարսելոնային», պատմության մեջ իր երկրորդ 5-խաղանոց հաղթաշարքը ձևակերպեց կատալոնական գրանդի հետ պայքարում։ 

«Արքայական ակումբն» առաջին անգամ նման նվաճում էր գրանցել 1962-65 թվականներին։ Ընդ որում՝ այն ժամանակ «Ռեալի» հաղթական շարքը ներառեց 7 խաղ։

«Բարսելոնան» վերջին անգամ Էլ Կլասիկոյում հաղթել է 2019 թվականի մարտի 2-ին։ 

Նշենք նաև, որ այս տարվա մարտի 20-ին անհաշտ մրցակիցները կհանդիպեն իսպանական Լա լիգայի երկրորդ շրջանում։ Խաղը տեղի կունենա Մադրիդում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա