Logo

Իսպանական գրանդը միացել է Դիբալայի համար տրանսֆերային պայքարին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:59 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա-Ռեալ

Մադրիդի «Ռեալը» միացել է Թուրինի «Յուվենտուսից» հեռացած արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի համար տրանսֆերային պայքարին՝ հաղորդում է Tuttosport-ը:

«Սերուցքայինները» կարծում են, որ Արգենտինայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը հիանալի կփոխարինի իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոյին, որը կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան քառամյա պայմանագիր է համաձայնեցրել Միլանի «Ինտերի» հետ: Արգենտինացին հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա