Logo

Պերես. «Ռեալը» միշտ լավագույնների տունն է, Մբապեն մոռացված է»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
05:00 / 29.05.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» (0-1) խաղից հետո «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն «մոռացված է»:

«Ռեալը» միշտ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների տունն է: Մբապեն մոռացված է, անցյալում: Ոչինչ տեղի չի ունեցել: «Ռեալը» կատարյալ մրցաշրջան անցկացրեց»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է «Movistar+»-ը:

Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը ցանկանում էր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի ֆրանսիացի գոլահար Կիլիան Մբապեի հետ: Հաղորդվում էր, որ «Արքայական ակումբը» համաձայնության է եկել խաղացողի հետ, սակայն ի վերջո ֆուտբոլիստն ընտրեց փարիզյան ակումբի հետ ևս 3 տարվա պայմանագիր կնքելու առաջարկը:

Թղթախաղ՝ եզրափակիչից ժամեր առաջ. Սեբալյոսի խոստովանությունը

Մարսելոն հայտարարել է, որ հեռանում է «Ռեալից»

ՉԼ. Եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա