Logo

«Ռեալը» Վինիսիուսի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:03 / 15.03.2022ՍՊՈՐՏ
Վինիսիուս Ժունիոր

Մադրիդի «Ռեալը» նոր պայմանագիր է պատրաստում հարձակվող Վինիսիուս Ժունիորի համար՝ հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների եզրափակիչ մասը կկայանա մրցաշրջանի ավարտին և, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կստորագրվի։

Ըստ Ռոմանոյի՝ Վինիսիուսը ներառված է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի երկարաժամկետ ծրագրերում՝ Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու հետ միասին։

Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 35 միլիոն եվրոյով: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս:

Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 մլն եվրո։

Հավելենք՝ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա