Logo

«Հասկանում եմ «Ռեալի» հիասթափությունը». Կիլիան Մբապեի բաց նամակը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
03:52 / 23.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, որը ֆրանսիական ակումբի հետ նոր՝ 3 տարվա պայմանագիր է կնքել՝ մերժելով «Արքայական ակումբ» տեղափոխվելու առաջարկը, բաց նամակով բացատրել է իր որոշումը:

«Շատ փոքր տարիքից կյանքի մասին երազելու փոխարեն ես նախընտրել եմ ապրել իմ երազանքով: Դա և՛ ընտրություն է, և՛ սկզբունք, և՛ արտոնություն: Շատ փոքր տարիքից փորձել եմ առաջ գնալ մարտահրավեր առ մարտահրավեր:

Երբ դեռ փոքր էի, ինքս ինձ համար դեպի գագաթը տանող ճանապարհ ուղեգծեցի, ինչպես էլ որ այն լիներ, բայց միշտ զգոն աչքով՝ պահելու հարգանքի վարքագիծը բոլոր տեղերում: 

Մանկուց ես առաջ եմ շարժվել նույն կրքով ու մոտիվացիայով: Երբեմն սա անհասկանալի է թվում, բայց ես ընդունում եմ այս անկեղծությունը, որ պայմանավորված է իմ դաստիարակությամբ: 

Այսօր ես ցանկանում եմ հայտարարել, որ որոշել եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետը ՊՍԺ-ի հետ: Համոզված եմ, որ կարող եմ հաջողությունների հասնել այս ակումբում, որն ունի նպատակներին հասնելու բոլոր միջոցները:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին վստահության, լսելու ու համբերատար լինելու համար: Շնորհակալ եմ նաև ՊՍԺ-ի բոլոր երկրպագուներին ջերմ վերաբերմունքի համար, հատկապես վերջին ամիսներին: 

Ես նաև ցանկանում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել «Ռեալին» ու թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Ես ճանաչում եմ այսպիսի մեծ ակումբի կողմից ցանկալի լինելու բախտն ու արտոնությունը: 

Հասկանում եմ նրանց հիասթափությունը: Ես նրանց կաջակցեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ Փարիզում՝ իմ տանը:

Շատ ուրախ եմ, որ կարող եմ շարունակել առաջադիմել Ֆրանսիայում, այն երկրում, որը տեսել է իմ ծնունդը, զարգացումն ու կատարելագործումը: Եվ որն ինձ երազանքներիս հետևից գնալու հնարավորություն է տալիս»,- գրել է Մբապեն:

Ինչ է ասել Ֆլորենտինո Պերեսը Մբապեին՝ լսելով ֆուտբոլիստի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումը

Կարծիք. Մբապեն Ռոնալդու կամ Մեսի լինելու փոխարեն ընտրեց Նեյմար լինելու տարբերակը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա