Logo

«Ռեալը» չի երկարաձգի երեք ֆուտբոլիստի պայմանագրերը և կբարձրացնի հարձակվողներից մեկի աշխատավարձը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:53 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում երկարաձգել ձախ պաշտպան Մարսելոյի, ինչպես նաև հարձակողական ոճի կիսապաշտպաններ Իսկոյի և Գարեթ Բեյլի պայմանագրերի գործողության ժամկետը՝ հաղորդում է Football Espana-ն։

Լրատվամիջոցը նշում է նաև, որ ակումբը աշխատում է կիսապաշտպան Լուկա Մոդրիչի պայմանագրի վրա։ Ավելի վաղ Մոդրիչը հայտնել էր, որ թիմի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալը «վայրկյանների հարց է»:

«Ռեալում» մտադիր են երկարաձգել կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հետ աշխատանքային համաձայնագրի ժամկետը և բարձրացնել եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորի աշխատավարձի չափը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա