Logo

Հնարավոր է՝ «Ռեալն» ու «Չելսին» ՉԼ-ի առաջիկա արտագնա խաղերում ստիպված լինեն հրաժարվել որոշ խաղացողներից

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:37 / 18.01.2022ՍՊՈՐՏ
real madrid-psg-chelsea

Չեմպիոնների լիգայի՝ «Լիլի» հետ պատասխան խաղում «Չելսին» կարող է մնալ առանց չպատվաստված ֆուտբոլիստների Ֆրանսիայում սահմանված օրենքի պատճառով: 

Ըստ տվյալ օրենքի՝ Ֆրանսիայում մարզիկները պետք է պարտադիր պատվաստված լինեն կորոնավիրուսի դեմ: 

Նույն խնդրին կարող է բախվել Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի՝ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղում՝ հաղորդում է The Times-ը: 

Աղբյուրը նշում է նաև, որ ՈՒԵՖԱ-ն դեմ չի գնա Ֆրանսիայի օրենսդրությանը: Եթե մինչև այդ մադրիդյան և լոնդոնյան թիմերի բոլոր ֆուտբոլիստները լիարժեք չպատվաստվեն, ապա ակումբներն ստիպված կլինեն Ֆրանսիա մեկնել ոչ ամբողջական կազմերով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա