Logo

«Բորուսիայի» ևս մեկ ֆուտբոլիստ՝ «Ռեալի» դիտակետում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:25 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Ջուդ Բելինգեմ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հայտնվել է «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախում։

Երկու ակումբներն էլ կարծում են, որ անգլիացին ի վիճակի է երկար տարիներ ելույթ ունենալ կիսապաշտպանության դիրքում։

Ըստ Anfield Watch-ի՝ Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը» չեն շտապում մեծ գումարներ վճարել երիտասարդ ֆուտբոլիստի համար, ուստի 2 ակումբներն էլ մտադիր են սպասել մինչև 2023 թվականը, քանի որ այդ ժամանակ 18-ամյա անգլիացու՝ դորտմունդցիների հետ գործող պայմանագրի ժամկետի ավարտին կմնա 2 տարի:

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա Բելինգեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա