Logo

Ֆրանսիացի հարձակվողը՝ «Ռեալի» տրանսֆերային թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:59 / 22.06.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Ռեյմսի» 20-ամյա ֆրանսիացի հարձակվող Յուգո Էկիտիկեի ծառայություններով՝ հայտնում է L'Equipe-ը: Մադրիդյան ակումբն առաջիկայում առաջարկ կկատարի «Ռեյմսին»՝ ֆրանսիացու տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար:

Էկիտիկեի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Բավարիան» և «Նյուքասլը»: Ավելի վաղ «կաչաղակները» խաղացողի համար առաջարկել էին 46 միլիոն եվրո, սակայն դեռ պատասխան չեն ստացել։

2021/22 մրցաշրջանում 20-ամյա Էկիտիկեն «Ռեյմսի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի ամառ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա