Logo

8 ֆուտբոլիստ. «Ռեալը» մտադիր է «մաքրել» կազմը մրցաշրջանի ավարտից հետո

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:14 / 28.02.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը» մտադիր է լրջորեն «մաքրել» կազմը մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է sport.es-ը, ֆուտբոլիստներից շատերը բարձր աշխատավարձ են ստանում, սակայն չեն մտնում մարզչական շտաբի պլաններում:

Նշվում է, որ «Արքայական ակումբը» հրաժեշտ է տալու Ազարին, Բեյլին, Յովիչին, Մարսելոյին, Իսկոյին, Լունինին, Մարիանոյին և Դանի Սեբալյոսին: Ուելցին Մադրիդը լքելու է ազատ գործակալի կարգավիճակով:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինները» միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի շրջանակում «Ռեալը» հյուրընկալելու է ՊՍԺ-ին: Հանդիպումը կայանալու է մարտի 9-ին՝ ժամը 23:55-ին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա