«Ռեալն» ու Audi-ն դադարեցրել են գործակցությունը՝ հաղորդում է գերմանական ընկերության պաշտոնական կայքը: Կողմերը համագործակցում էին 2003 թվականից:
«Միասին գրեթե 900 խաղ անցկացրինք՝ հաղթահարելով հազարավոր կիլոմետրեր: Հասկացանք, որ երբեմն պետք է արագություն հավաքել մինչև վերջին վայրկյանը: Կիսեցինք արժեքներ, երազանք ու ձգտեցինք անհնարինին: Միասին պատմություն կերտեցինք և հիմա լավագույնն ենք մաղթում միմյանց»,- գրված է Audi-ի տարածած հաղորդագրության մեջ:
Marca-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբի» նոր հովանավորը դառնալու է ավտոարտադրության մեկ այլ գիտանտ՝ BMW-ն:
Գերմանական ընկերությունը լինելու է նաև Լա լիգայի գործընկերը, իսկ «սերուցքայինների» ֆուտբոլիստներին ապահովելու է նոր դասի ավտոմեքենաներով: