Logo

Պերեսն ու Անչելոտին պլանավորել են «Ռեալի» ամառային տրանսֆերների ռազմավարությունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:30 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալը» պլանավորել Է ակումբի ամառային տրանսֆերների ռազմավարությունը:

Լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի տեղեկություններով՝ նախորդ շաբաթ նախագահ Ֆլորենտինո Պերեսը քննարկում է անցկացրել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտի հետ: Որոշվել է շեշտը դնել հարձակման գիծն ուժեղացնելու վրա: Միևնույն ժամանակ «Ռեալը» նախատեսում է սկզբում վաճառել ֆուտբոլիստների, որից հետո տրանսֆերներ կատարել: 

«Սերուցքայինները» լուրջ նախադրյալներ են ստեղծել «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի՝ Մադրիդ տեղափոխության համար:

«Ռայո Վալյեկանոյի» ձախեզրային Ֆրան Գարսիան, որը «Ռեալի» սան է, մոտ է հարազատ ակումբ վերադարձին: Պերեսի աչքը շոյում է 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում առկա հետգնման կետը:

«Արքայական ակումբի» մարզչական շտաբը նաև ցանկություն է հայտնել թիմում տեսնել ևս մեկ կենտրոնական պաշտպանի: Դե իսկ տրանսֆերային գլխավոր նպատակը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա