Logo

«Ռեալը» պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել պորտուգալացի ֆուտբոլիստի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:23 / 26.05.2022ՍՊՈՐՏ
Rafael Leao

Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաոյի ծառայություններով՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ըստ աղբյուրի՝ մադրիդյան ակումբը պատրաստ է 22-ամյա պորտուգալացու համար վճարել 120 մլն եվրո։

Նշվում է, որ երբ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երկարաձգեց պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, Լեաոն դարձավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը։ Ռաֆայել Լեաոյի պայմանագիրը միլանյան ակումբի հետ գործում է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

2021/2022 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում «ռոսոներիների» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Լեաոն ճանաչվել է Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի ամենաթանկարժեք խաղացող։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա