Logo

ՉԼ. «Ռեալի» հայտացուցակը «Սիթիի» դեմ խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:13 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Ռեալ-հայտացուցակ

Չորեքշաբթի՝ մայիսի 4-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դիմակայության պատասխան հանդիպումը կանցկացնեն Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

Կառլո Անչելոտին ներկայացրել է «սերուցքայինների» հայտացուցակը, որից դուրս են մնացել Իսկոն, Էդեն Ազարը և Գարեթ Բեյլը:

«Ռեալի» հայտացուցակը

Դարպասապահներ՝ Կուրտուա, Լունին, Ֆուիդիաս

Պաշտպաններ՝ Կարվախալ, Միլիտաո, Ալաբա, Վալյեխո, Նաչո, Մարսելո, Մենդի

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Վասկես, Սեբալյոս, Կամավինգա, 

Հարձակվողներ՝ Բենզեմա, Ասենսիո, Յովիչ, Վինիսիուս, Ռոդրիգո, Մարիանո

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անչելոտին նախախաղային ասուլիսի ընթացքում հայտարարել է՝ Դավիդ Ալաբան բաց կթողնի պատասխան հանդիպումը, սակայն ի վերջո ավստրիացին հայտավորվել է խաղին:

Հիշեցնենք՝ թիմերի միջև դիմակայության առաջին խաղում անգլիական թիմը հաղթել է 4:3 հաշվով: «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կայանալիք պատասխան մրցավեճը նույնպես կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա