Logo

Կուրտուայի սեյվը ոչ մի շանս չի թողնում «Ատլետիկին». «Ռեալը»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:25 / 17.01.2022ՍՊՈՐՏ

Իսպանիայի Սուպերգավաթ, եզրափակիչ

«Ռեալ» 2-0 «Ատլետիկ Բիլբաո»

Գոլերը՝ 1-0՝ Մոդրիչ 38՛, 2-0՝ Բենզեմա 52՛, 11մ

Կարմիր քարտ՝ Միլիտաո 87՛, «Ռեալ»

Չիրացված 11-մետրանոց՝ Ռաուլ Գարսիա 89՛, «Ատլետիկ Բիլբաո»
 
Այսպիսով՝ Կառլո Անչելոտիի թիմը նվաճում է տարվա առաջին տիտղոսը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչում «սերուցքայինները» լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով առավելության էին հասել «Բարսելոնայի» նկատմամբ: Երկրորդ կիսաեզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկը» կամային հաղթանակ էր տոնել «Ատլետիկոյի» դեմ խաղում: 

Իտալացի Կառլո Անչելոտին 5-րդ տիտղոսն է նվաճում «Ռեալի» ղեկին: Մինչև այս «Պապա Կառլոյի» հետ «Արքայական ակումբը» նվաճել էր Իսպանիայի գավաթը, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը, ինչպես նաև հաղթել էր Չեմպիոնների լիգայում և Աշխարհի ակումբային առաջնությունում:

Հավելենք, որ «Ռեալը» 49 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, Բիլբաոյի «Ատլետիկն» ունի 28 միավոր ու 9-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա