Logo

«Ռեալ Սոսյեդադն» առայժմ չի վերսկսի մարզումները

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.04.2020ՍՊՈՐՏ
15866319177840 - «Ռեալ Սոսյեդադն» առայժմ չի վերսկսի մարզումները
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:11

-

-

«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ թիմը մոտ ժամանակներս չի վերսկսի իր մարզումները:

AS պարբերականն ավելի վաղ հաղորդել էր, որ բասկյան թիմը ցանկանում է ապրիլի 14-ից վերսկսել մարզումները՝ միաժամանակ հետևելով անվտանգության միջոցառումներին:

Մարզումներ չանցկացնելու վերաբերյալ որոշումն ընդունվել է մարզական գերագույն խորհրդի հետ զրույցից հետո: «Ռեալ Սոսյեդադի» խաղացողները կշարունակեն անհատական մարզումներ անցկացնել տնային պայմաններում:

Իմանոլ Ալգուասիլի գլխավորած թիմը Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում վաստակել է 46 միավոր և 4-5-րդ հորիզոնականներն է կիսում «Խետաֆեի» հետ: «Ռեալ Սոսյեդադը» նաև դուրս է եկել Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ բասկյան դերբիի շրջանակում ուժերն է չափելու Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ մարզումները վերսկսելու մտադրություն ունի Մադրիդի «Ռեալը»:

«Բարսելոնայի» նախագահի թեկնածուն Բարտոմեուից բացատրություն է պահանջել ստեղծված իրավիճակի շուրջ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա