Logo

«Ռեալը» Մբապեի տրանսֆերը ձախողելուց հետո թիրախավորել է այլ ֆուտբոլիստի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:11 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Մբապե-Ռեալ-Ռահիմ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի տրանսֆերը ձախողելուց հետո թիրախավորել է այլ ֆուտբոլիստիի՝ տեղեկացնում է բրիտանական Goal-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինները» հետաքրքրված են Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» ձախ վինգեր Ռահիմ Ստեռլինգի ծառայություններով։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի համար անգլիական ակումբին վճարել 59 միլիոն եվրո։

Ստեռլինգի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա ամառ։ Խաղացողին անվճար բաց չթողնելու համար «քաղաքաբնակները» կարող են վաճառել նրա տրանսֆերային իրավունքը գալիք ամռանը:

Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ռահիմն անցկացրած 30 խաղում դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա