Logo

«Ռեալը», եզրափակիչ շարքում հաղթելով «Բարսելոնային», 36-րդ անգամ դարձավ բասկետբոլի Իսպանիայի չեմպիոն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:10 / 19.06.2022Բասկետբոլ
null

Բասկետբոլի Իսպանիայի առաջնության եզրափակիչ շարքի 4-րդ խաղում «Ռեալը» 81:74 հաշվով հաղթել է «Բարսելոնային» և նվաճել չեմպիոնական տիտղոսը (3-1): 

Կաբո Վերդեի ներկայացուցիչ Վալտեր Տավարեշը («Ռեալ») դարձել է հանդիպման ամենաարդյունավետ խաղացող (25 միավոր):

Նշենք նաև, որ սա «սերուցքայինների» 36-րդ տիտղոսն էր ազգային առաջնությունում: «Կապտանռնագույնները» նման հաջողություն գրանցել են 19 անգամ:

Նախորդ տարի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր հենց կատալոնական ակումբը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա