Logo

«Ռեալի» 2 առաջատար ֆուտբոլիստ բաց կթողնի «Էսպանյոլի» դեմ հանդիպում

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 17.09.2016ՍՊՈՐՏ
բալե - «Ռեալի» 2 առաջատար ֆուտբոլիստ բաց կթողնի «Էսպանյոլի» դեմ հանդիպում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ թիմի առաջատարներ Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեյթ Բեյլը բաց կթողնեն Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղը:

Պորտուգալացի ֆուտբոլիստը, որը նոր-նոր է ապաքինվել ԵՎՐՈ-2016-ի եզրափակչում ստացած վնասվածքից, շարքից դուրս է մնացել հարբուխի պատճառով: Իսկ Բեյլը գոտկատեղի վնասվածք է ստացել:

Այնուամենայնիվ ֆուտբոլիստները պատրաստ կլինեն «Վիլյառեալի» դեմ հանդիպմանը:

«Ռոնալդուն կոկորդի ցավեր ունի և չի մասնակցի «Էսպանյոլի» դեմ խաղին: Իսկ Բեյլը հարված է ստացել, և վնասվել է նրա գոտկատեղը, մենք ռիսկի չենք դիմի ու խաղադաշտ դուրս չենք բերի Գարեյթին: Ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կարող են փոխարինել վնասվածք ստացած խաղընկերներին:

Ես ցանկանում եմ, որ Բեյլը 100%  պատրաստ լինի «Վիլյառեալի» հետ խաղին: Վաղը նա կարող է հարված ստանալ նույն տեղին և դուրս մնալ շարքից 10 օրով»,-Goal.com-ն է մեջբերում ֆրանսիացի մասնագետի խոսքերը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա