Logo

«Ռեալի» 3 ֆուտբոլիստներ, ովքեր բաց կթողնեն «Սևիլիայի» դեմ խաղը

Հեղինակ
Հայկազ Մկրտչյան
00:00 / 03.12.2017ՍՊՈՐՏ
Screenshot 4 - «Ռեալի» 3 ֆուտբոլիստներ, ովքեր բաց կթողնեն «Սևիլիայի» դեմ խաղը

Դեկտեմբերի 9-ին, իսպանական Լա լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Սևիլիային»:

«Ռեալի» միանգամից 3 ֆուտբոլիստներ այդ խաղը բաց կթողնեն որակազրկումների պատճառով: Խոսքը գնում է Սերխիո Ռամոսի, Դանիել Կարվախալի և Կառլոս Կազեմիրոյի մասին:

Ռամոսը 14-րդ տուրի «Ատլետիկի» դեմ խաղում 2 դեղին քարտ ստացավ, որը վերածվեց կարմիր քարտի, իսկ Կազեմիրոն և Կարվախալը կրկին այդ խաղում պատժվեցին դեղին քարտերով, որոնք 5-րդն էին Լա լիգայի այս խաղարկությունում:

Այդ կերպ, «Ռեալը» «Սևիլիայի» դեմ կխաղա առանց հիմնական կազմի 3 ֆուտբոլիստների:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա