Logo

«Ռեալի» 6 խաղացող հնարավոր է հեռանա թիմից

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 06.07.2021ՍՊՈՐՏ
E5jN0eIWQAMgj04 - «Ռեալի» 6 խաղացող հնարավոր է հեռանա թիմից

«Ռեալի» կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հնարավոր է լինեն փոփոխություններ։ Մի շարք խաղացողներ կարող են հեռանալ ակումբից։

Marca-ի փոխանցմամբ՝ վարձակալությունից վերադարձած խաղացողներից վեցը՝ Լուկա Յովիչը, Դանի Սեբալյոսը, Գարեթ Բեյլը, Տակեֆուսա Կուբոն, Բրահիմ Դիասն ու Խեսուս Վալյեխոն տրանսֆերի են հանվելու։ Սակայն աղբյուրը հայտնում է, որ եթե այս խաղացողներից ոմանք չհեռանան, ակումբը ուրախությամբ կընդունի նրանց։

«Ռեալը» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ երեկ սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունը։

Հիշեցնենք, որ «Ռեալից» հեռանալու շեմին են նաև Իսկոն և Ռաֆայել Վարանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա