Logo

«Ռեալի» առանցքային պաշտպանը բաց կթողնի երկու շաբաթ

15:44 / 20.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի երկու շաբաթ, հայտնում է El Chiringuito TV-ն:

30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել և հարկադրված փոխարինվել Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, որում «Արքայական ակումբը» հաղթել էր 2-0 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում Ավստրիայի հավաքականի ավագն Իսպանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 34 հանդիպման, դարձել երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա