Logo

«Ռեալի» առանցքային ֆուտբոլիստները կարող են բաց թողնել «Էսպանյոլի» դեմ խաղը

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:00 / 27.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» մի շարք ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել Լա լիգայի հերթական տուրի շրջանակում «Էսպանյոլի» դեմ կայանալիք խաղը։

Marca-ի հաղորդմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է լուրջ ռոտացիա կիրառել այս խաղում՝ ՉԼ-ի կիսաեզրափակիչում «Սիթիի» դեմ կայանալիք պատասխան խաղում կարևորագույն ֆուտբոլիստներին ռիսկի չենթարկելու համար (առաջին խաղը՝ 3-4):

«Էսպանյոլի» դեմ խաղը կարող են բաց թողնել հարձակվող Կարիմ Բենզեման, կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, պաշտպաններ Դավիդ Ալաբան, Դանի Կարվախալն ու Ֆեռլան Մենդին, ինչպես նաև դարպասապահ Տիբո Կուրտուան։

«Ռեալին» Լա լիգայում հաղթելու համար բավարար է «Էսպանյոլի» դեմ ոչ-ոքի արդյունքը։ Մադրիդյան ակումբը 15 միավորի առավելությամբ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռեալի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև կայանալիք պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 4-ին։

Վիճակագրական տվյալ, որը «Ռեալին» կստիպի անհանգստանալ «Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա