Logo

«Ռեալի» հարձակվողը նոր պայմանագիր կկնքի ակումբի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
14:17 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագրի ժամկետը։

AS-ի հաղորդմամբ՝ հուլիսին ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր կկնքի «Արքայական ակումբի հետ։ Հրաժարագինը կկազմի 1 մլրդ եվրո։

Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս ունի, որ հուլիսի 8-ին, երբ «Ռեալը» պատրաստվելիս կլինի նոր մրցաշրջանին, ակումբն արդեն նոր պայմանագրեր կնքած կլինի Ռոդրիգոյի, Վինիսիուսի ու Էդեր Միլիտաոյի հետ։

Լա լիգայի 2021/22 մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 33 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա