Logo

Կուրտուան՝ «Չելսիի» դեմ խաղում հաղթանակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:18 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Kurtua

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ​​մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ առաջին խաղում 3:1 հաշվով հաղթանակը։

«Մենք լավ սկսեցինք հանդիպումը մի թիմի դեմ, որը շատ ինտենսիվ է խաղում: Հնարավորություններ ստեղծեցինք. հարվածեցինք դարպասաձողին, հետո 2 գոլ խփեցինք, իսկ հետո 2 լավ դիրքից չկարողացանք գրավել դարպասը:

Ցավալի էր գոլ բաց թողնելը։ Ես դիպա գնդակին, բայց դա բավարար չէր գնդակի ճանապարհը դարպասից շեղելու համար։ Բարեբախտաբար, երկրորդ խաղակեսն սկսեցինք խփած գոլով։

Պատասխան խաղում պետք է ցուցադրենք մեր խաղը, իսկ մեր երկրպագուները պետք է մեզ առաջ մղեն, ինչպես եղավ ՊՍԺ-ի դեմ տնային խաղում:

Հարկավոր է գործել այնպես, կարծես հաշիվը հավասար է, և պետք է հաղթենք պատասխան մրցավեճում»,- Կուրտուայի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մադրիդի (Իսպանիա) «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում:

Կուրտուայի ֆանտաստիկ սեյվը «Չելսիի» դեմ խաղում (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա